Friday, June 3, 2011

After such pleasures

Այս գիշեր ես քո շուրթերն էի փնտրում ուրիշ 
շուրթերի մեջ 
և համարյա հավատացի, որ գտել եմ քեզ, 
չէ’ որ ես` կույրս, գիտեմ` ինձ կնոջ մեջ ձգում է գետը: 
Բայց ինչպիսի ձանձրույթ. հասնել ափին երազի 
և հասկանալ` հաճույքը` ստրուկ է խղճուկ` 
կեղծ մանրադրամ ստացած: 
Մոռացվա’ծ, սիրելի’, ինչպես կուզեի ես, 
հարություն տալ տանջանքին այն,այն հույսին անհույս` 
Բուենոս Այրեսում: 
Եթե կրկին սիրեի քեզ 
նավահանգստի կողմը նայող իմ տանը, 
եթե կրկին հանդիպեի քեզ առավոտյան 
սրճարանում, 
և եթե ոչի~նչ, ոչի~նչ 
դեռ պատահած չլիներ 
և անհրաժեշտ չլիներ ոչինչ մոռանալ, 
և ձեռքերը քո` չջնջել հիշողությունից… 
թող մի բան մնա միայն` պատուհանը` դեպի 
անաստղ երկինք: 

No comments:

Post a Comment