Friday, June 3, 2011

Մեկնակետ

Ո’չ, դժվար է հավատալ, որ տասներկու տարի առաջ 
ես բոլորեցի հիսունը: 
Այդ ինչպես պատահեց, որ դեռևս 
տասներկու տարի առա~ջ 
ես դարձա այնքան ծեր: 

Իսկ շուտով կասեմ` տասներեք տարի առաջ 
ես բոլորեցի հիսունը: 
Ո’չ, ո’չ, անհնար է: 
Երկինքը`կապույտ, ինչպես երբևէ, 
Իսկ դու`հմայիչ, ինչպես երբևէ: 
Իսկ, գուցե, ուղղակի, 
ժամացույցը ճիշտ չի աշխատում: 
Լողում են սենյակում 
ծխախոտի ծուխը և բույրը վիսկիի. 
նրանք ուզում են 
ինձ հետ լինել …բայց ոչ, 
չի կարելի հավատալ, որ տասներկու տարի առաջ 
ես բոլորեցի երկու անգամ քսանհինգը: 
Քո ձեռքը խաղում է իմ մազերի հետ, 
ես գիտեմ`նա փորձում է ճերմակ մազեր գտնել: 
Դե ինչ, մի տասը կլինի, 
բայց փորձի’ր գտնել դրանք: 
Ես նորից սկսեցի կարդալ դասականներին, 
որոնց մոռացել էի վաղուց: 
Պետք է շտապել, 
ո’չ, հարցը մոտալուտ մահվան մեջ չէ, 
ուղղակի շուտով ես կասեմ` 
տասներեք տարի առաջ 
ես բոլորեցի հիսունը… 
Եվ հետո կգա տասնչորսը, 
և ես վախենում եմ, 
ես վախենում եմ այդ թվից, 
և եթե քեզ ճիշտն ասեմ, 
ես վախենում եմ թվից` տասնչորս: 

No comments:

Post a Comment